Վենգեր․ Սանչեսն ընդունելու է իմ որոշումը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի հեռանալու լոնդոնյան ակումբից։ Չիլիացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանալու է մեկ տարուց, իսկ նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։

-Իմ որոշումը պարզ է՝ Ալեքսիսը մնալու է «Արսենալում»։ Նա ընդունելու է իմ որոշումը։ Այս մրցաշրջանում Սանչեսը խաղալու է «Արսենալում»։ Դեռ պետք է որոշեմ՝ նա կմասնակցի՞ Անգլիայի Սուպերգավաթին, թե՞ ոչ։

Սանչեսը, Մուստաֆին և մի քանի այլ ֆուտբոլիստ վերջերս են վերսկսել մարզումները։ Ալեքսիսը լավ է մարզվում, սակայն ֆիզիկական տեսանկյունից դեռ լիովին պատրաստ չէ,- Վենգերի խոսքը փոխանցում է «The Mirror»-ը։

Հավելենք, որ Անգլիայի Սուպերգավաթի՝ «Չելսի» – «Արսենալ» հանդիպումը կայանալու է օգոստոսի 6-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում