Հայաստանում Արեգ Ազատյանի 5-րդ թիմը (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» հայտարարել է, որ նոր ձեռքբերում ունի։ Ակումբի հետ կես տարվա պայմանագիր է ստորագրել հարձակողական ոճի կիսապաշտպան Արեգ Ազատյանը։

27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Միկայում», «Բանանցում», «Ալաշկերտում» ու «Արարատում»։

Կապանցիների մամուլի ծառայությանն Ազատյանի տված առաջին հարցազույցի տեսանյութը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում