Անգլիայի թոփ-4 դիվիզիոններում միայն մեկ ակումբ տրանսֆեր չի կատարել

Ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին գրեթե մեկ ամիս կա, սակայն անգլիական թիմերն արդեն հասցրել են կազմերն ուժեղացնել:

Espn.com-ը տեղեկացնում է, որ անգլիական թոփ-4 դիվիզիոններում բոլորը թիմերը նորեկներ ունեն, բացի մեկից: Զարմանալիորեն, այդ ակումբը «Տոտենհեմն» է՝ ԱՊԼ-ի փոխչեմպիոնը, որն ավելի շատ մտածում է հիմնական կազմը պահպանելու մասին:

Լոնդոնյան ակումբն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն 4 ֆուտբոլիստ է վաճառել: Կայլ Ուոքերը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի» (51 միլիոն եվրո), Նաբիլ Բենտալեբը վերջնականապես դարձել է «Շալկեի» խաղացող (19 միլիոն եվրո), Քլինթոն Ն’Ջին` «Մարսելի» (7 միլիոն), իսկ Ֆեդերիկո Ֆասիոն` «Ռոմայի» (3,2 միլիոն):

Ավելի վաղ այդ կապակցությամբ կարծիք էր հայտնել Կրիստիան Էրիկսենը, ով ընդգծել էր, որ վերջին երկու մրցաշրջաններում «Տոտենհեմը» քիչ նորեկներ է ունեցել, ինչը զգալիորեն նպաստել է թիմային խաղի զարգացմանը:

Այնուամենայնիվ, օգոստոսին սպասվում է, Մաուրիսիո Պոչետինոյի թիմին կմիանան մեկական աջ պաշտպան և հարձակվողական ոճի կիսապաշտպան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում