Տխրահռչակ «Շապեկոենսեի» նախկին ֆուտբոլիստը` հայկական ակումբում

Մեկնարկած մրցաշրջանին զուգահեռ «Արարատը» շարունակում է ամրապնդվել: Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմում երկու նորեկ կա:

Բրազիլական «Շապեկոենեսի» նախկին հարձակվող Պադիլյա Մարտինս Վիլյամը միացել է «Արարատին»: 23-ամյա ֆուտբոլիստը երեկ առաջին մարզումն է անցկացրել Արկադի Անդրեասյանի թիմում:

Հիշեցնենք, որ «Շապեկոենսեն» 2016 թվականի նոյեմբերին ավիաթարի էր ենթարկվել, որի արդյունքում մահացել էին ինքաթիռում գտնվող թիմի գրեթե ողջ անձնակազմը:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ «Արարատի» ֆուտբոլիստ է դարձել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արամ Քոչարյանը:

21-ամյա խաղացողի վերջին թիմը եղել է Երևանի «Բանանցը»:

Վաղը` օգոստսի 6-ին, Հայաստանի առաջնության առաջին տուրում «Արարատը» Երևանում հյուրընկալվելու է «Գանձասար-Կապանին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում