Կարյակին – Արոնյան պարտիայի ելքը որոշվել է 23 քայլում

Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Սինքֆիլդի գերխոշոր մրցաշարում կայացել է 3-րդ տուրը:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Սերգեյ Կարյակինի հետ: Պարտիայի 23-րդ քայլից հետո ոչ-ոքի է գրանցվել: Գրեթե հավասար դրքի ժամանակ հայ ու ռուս շախմատիստները նույն քայլը կրկնելուց ավելի լավ տարբերակ չեն գտել, ուստի ոչ-ոքի են համաձայնեցրել:

Տուրի մյուս 4 պարտիաները նույնպես խաղաղ ելքով են ունեցել: Ոչ-ոքի է գրանցվել` Մագնուս Կարլսեն – Վիշվանաթան Անանդ, Ֆաբիանո Կարուանա – Յան Նեպոմնիաչտնի, Ուեսլի Սո – Հիկարու Նակամուրա և Մաքսիմ Վարշե Լագրավ – Պյոտր Սվիդլեր մրցախաղերում:

Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում դիրքափոխություն տեղի չունեցավ: 1,5-ական միավորով առաջին տեղում են Կարլսենը, Կարուանան ու Վարշե Լագրավը: Արոնյանն ունի 1 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում