Աշխարհի առաջնություն. Կանանց 100մ վազքի եզրափակիչը դրամատիկ ավարտ է ունեցել (տեսանյութ)

Լոնդոնում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում տեղի է ունեցել 100 մետր վազքի կանանց եզրափակիչը:

Մրցավազքի ընթացքում իվուարցի Մարի Ջոզի Տա Լուն զգալի առավելություն է ունեցել, սակայն վերջին պահին նրան շրջանցել է ամերիկուհի Տորի Բոուին և դարձել չեմպիոն: Արդյունքում նրանց միջև տարբերությունը եղել է մեկ տասնորդական վայրկյան. 10,85 և 10,86:

Բրոնզե մեդալին արժանացել է հոլանդացի Դաֆնե Սխիպերսը (10,96 վայրկյան): Ռիո-2016-ի չեմպիոն ճամայկացի Էլեյն Թոմփսոնը (10,98) զբաղեցրել է հինգերորդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում