Ամբողջ կյանքում հետապնդեց Բոլտին ու վերջապես առաջ անցավ նրանից

Թվում էր, թե դա թեթև աթլետիկայի պատմության ամենատարօրինակ արդարացումն էր: Մարզիչ Թրևոր Գրեմին խնդրեցին բացարտել իր մարզիկ Ջասթին Գեթլինի օրգանիզմում տեստոստերոնի անբնական քանակության առկայության փաստը: Գրեմն ամեն ինչում մերսողին մեղադրեց, իբր նա վերջինս վիրավորված էր Գեթլինից և դոպինգ թեստից առաջ ինչ-որ այլ բան էր օգտագործել մերսման քսուքների հետ:

Գրեմն ու Գեթլին պատրաստ էին մեղադրել ում պատահեր, քանի որ կորցնելու բան ունեին: Ամերիկացին այդ ժամանակ օլիմպիական չեմպիոն էր և համաշխարհային ռեկորդակիր 100մ մրցավազքում: Նա պահպանեց 2004-ի օլիմպիական մեդալը, բայց ռեկորդը վերցրին նրանից: Ջասթինը կորցրեց նաև աշխարհի ամենաարագ մարդու կոչումը:

Գեթլինը հաղթում է 2004 թվականի Օլիմպիական խաղերում

Գեթլինի կողմից դա արդեն երկրորդ խախտումն էր: Առաջին անգամ նա 2001-ին էր խախտել արգելված նյութերի ընդունման կանոնը: Նրա օրգանիզմում ամֆետամին էին հայտնաբերել: Մարզիկը երկու տարով որակազրկվեց, բայց բողոքարկեց` պնդելով, թե դրա պատճառը մանկության տարիներին ընդունած դեղահաբերն էին: Բողոքարկումը բավարարվեց, որակազրկումը կրճատեցին:

Սա նշանակում էր, որ երկրորդ որակազրկումը կարող էր շատ թանկ նստել Գեթլինի վրա: Ունեցածը չկորցնելու համար նա սկսեց ակտիվ համագործակցել հակադոպինգային ծառայության հետ: 8 տարվա որակազրկումը կրճատվեց 4-ով:

Գեթլին պատմում է` որակազրկման ժամանակ թվում էր, թե կորցրել էր կյանքի իմաստը: «Կտրե՞լ երակները: Հաբե՞ր ընդունել: Չէի պատրաստվում: Երբեմն մտածում էի. մի՞թե ինչ-որ մեկը կտխրի, եթե մեքենան հարվածի ինձ»: Մարզիկն ասում է, որ ինքնագնահատակնն ընկել էր, ցանկություն կար զինծառայության գնալ:

«Եթե մարտի ժամանակ սպանեին ինձ, գոնե հանուն ինչ-որ բանի կմեռնեի»,- ասում էր Գեթլինը:

Անցյալ տարի, 34 տարեկանում Գեթլինը հիանալի մարզավիճակում ու լավ տրամադրությամբ մասնակցեց Օլիմպիական խաղերին: Հենց նա էր Ռիոյում Ուսեյն Բոլտի գլխավոր մրցակիցը:

Երբ Գեթլինն Աթենքում ոսկի նվաճեց, Բոլտը նոր էր սկսում պրոֆեսիոնալ կարիերան: Երբ Բոլտը փառքի հասավ Պեկինում, Գեթլինը որակազրկված էր: 2012-ին Բոլտն ու Գեթլինը 100մ մրցավազքի եզրափակչում էին. սկզբում Ջասթինը առաջատարն էր, բայց արդյունքում Բոլտը նրան ոչ մի շանս չթողեց:

Ֆոտոֆինիշը ցույց տվեց, որ Բոլտն էր հաղթել, բայց կասկած կա, որովհետև ամերիկացի մրցակիցը չափազանց ակտիվ էր շարժում ձեռքը:

Գեթլինը մեկնեց Ռիո ու միանգամայն վստահ էր, որ հաղթելու էր Բոլտին:

***
2011-ին Ջասթինը սարսափելի մարզավիճակում վերադարձավ. 16 կգ ավելորդ քաշ: Նոր սննդակարգն ու մարզումների նոր ծրագիրն օգնեցին 95-ից 79կգ-ի հասնել: Օրգանիզմում ճարպի քանակը 25%-ից հասավ 6-ի: Մարզիչ Դենիս Միտչելն աշխատեց նաև տեխնիկայի վրա: Միտչելի կարծիքով Ջասթինը շատ էներգիա էր ծախսում ամեն քայլի համար, բայց այդպես պետք չէր:

Գեթլինին պատրաստելու կարևոր բաղադրիչ էր տեխնիկան: Միտչելը սկսեց աշխատել 72-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ռալֆ Մաննի հետ: Վերջինս համակարգչային ծրագիր էր մշակել, որը մարդուն օգնում է ավելի լավ վազել հաշվի առնելով տարիքը, քաշը և այլն: Մաննի կարծիքով կարևոր է գտնել մարզիկի քայլերի քանակի ու լայնության հավասարակշռությունը: Իր համակարգչային ծրագիրը դա նույնպես որոշում էր:

Ռիոյի Օլիմպիական խաղերին ամերիկացի մարզիկը մեկնեց մրցաշրջանի լավագույն արդյունքով. 9.80 վայրկյան` Բոլտի 9.88-ի դիմաց: Դոպինգի պատճառով 2 որակազրկումից հետո Գեթլինի ցանկացած հաղթանակ հարցեր էր առաջ քաշում:

Մի անգամ Ջասթինին հարցրին Օսլոյի համալսարանի հետազոտության մասին, ըստ որի տեստոստերոնի ընդունումից անգամ 10 տարի անց այն դեռ պահպանում է ուժն օրգանիզմում: Մարզիկն այսպես պատասխանեց. «Դա հիմարություն է: Դա 2006-ին էր: Չեմ հասկանում, թե լաբորատորիայի մկանն ինչպես կարող եք մարդու հետ համեմատել»:

Ձախողած երկու դոպինգ թեստերից հետո Գեթլինի հաջողությունները նյարդայնացնում էին լրագրողներին, մրցակիցներին ու նույնիսկ թեթեևաթլետիկայի միջազգային ֆեերացիայի (IAAF)-ի նախագահ Սեբաստյան Կոուին: «Այս մարաձևը բավականաչապ պատճառներով Ուսեյն Բոլտի հաղթանակի կարիք ունի»,- ասել է Կոուն 2015-ի աշխարհի առաջնությունից առաջ: Նա ավելացրեց, որ սրտխառնոց ունի լուրջ պատճառներով որակազրկված, բայց նորից մեծ սպորտ վերադարձած մարզիկներից:

«Եթե Գեթլինը հաղթի՝ խաբեությունը կպարգևատրվի մեդալներով ու գումարով: Բարդ շրջան է այս մարզաձևի պատմության մեջ»,- գրել է «Sports Illustrated»-ը:

«Հիմա Գեթլինը շարունակում է առաջ գնալ, թեև 34 տարեկան է դառնալու,- նախանցյալ մրցաշրջանում գրել էր հարավաֆրիկացի գիտնական Ռոս Տակերը: -Դա բացարձակ «աննորմալ» երևույթ է ու անգամ դոպինգի պատմությունների բացակայության դեպքում այս հարցը վիճահարույց կլիներ»:

Գթելինը մինչև հիմա էլ չի խոստովանում, որ մեղավոր է եղել:

Ռիոյի 100մ մրցավազքի եզրափակչում Բոլտը 9.81 արդյունքով հաղթեց Գեթլինին (9.99): Ջասթինը չէր ցանկանում առանց սպորտի կյանք վերադառնալ:

Գեթլինին մի անգամ հարցրին, թե ինչպե՞ս վերադարձավ թոփ-մակարդակ: Նա պատասխանեց, որ որակազրկման սկզբում մոռացել էր մարզումների մասին, խմում էր, կռիվների մեջ ընկնում, ճաղերի հետևում հայտնվում: Մի պահ, սակայն Ջասթինը հասկացավ. Դա կյանք չէր:

«Արթնանում էի ու նույնն էի, ինչ նախորդ օրը: Հոգնել էի այդպիսի կյանքից: Հոգնել էի ամաչել ինքս ինձնից: Ահա թե ինչու վերադարձա»:

Պարզվեց է, որ արժեր:

Երկու օր առաջ Բոլտի կարիերայի վերջին մրցավազքում Գեթլինը հաղթեց նրան։

Աղբյուրը` sports.ru

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում