Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սարաևո

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը, այսօր առավոտյան մեկնեց Բոսնիա և Հերցեգովինա: Բալկանյան այդ երկրում օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով 22:00-ին, ԱԱ-2019-ի ընտրական փուլի շրջանակներում հայ բասկետբոլիստները կհանդիպեն Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությոնը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 11 խաղացող.

1. Ամիրխանով Ամիրան – «Ուրարտու», Հայաստան

2. Քրիս Յանկու Օսկիյան – «Սակարյա Բասկետ», Թուրքիա

3. Չիվիչյան Կարեն – «Այդահո Բենգալս» , ԱՄՆ

4. Ռայան Բոաթրայթ – «Բեշիքթաշ», Թուրքիա

5. Թադևոսյան Ալբերտ – Առանց ակումբ

6. Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա

7. Թավակալյան Արտյոմ – «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ

8. Մկրտիչյան Արկադի – «Այդահո Վանդալս», ԱՄՆ

9. Անդրանիկ Չրաբաշ – «Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ

10. Քոչինյան Արարատ – «Օրիոն», Ռուսաստան

11. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Ա ենթախմբում, որտեղ մրցակիցներն են՝ Բոսնիա և Հերցեգովինան, Սլովակիան և Շվեդիան: Հայկական թիմը անցկացրած երկու հանդիպումներում տոնել է նույնքան հաղթանակ և այս պահին 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում