«Արցախի» առաջին պաշտոնական խաղը

Հայաստանի Առաջին խմբի առաջնության մեկնարկային տուրում «Արցախ» ֆուտբոլային ակումբն առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել: Տիգրան Եսայանի գլխավորած թիմը հյուրընկալվել է «Ալաշկերտ-2»-ին։

Երևանցիների մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

52-րդ րոպեին Դավիթ Բաբայանը բացել է խաղի հաշիվը։ 80-րդ րոպեին տանտերերը հավասարեցրել են այն: Աչքի է ընկել Մհեր Սահակյանը:

«Արցախը» 2-րդ տուրի հաջորդ հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 14-ին՝ հյուրընկալելով «Բանանց-2»-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում