Յերյոմենկո. «Փյունիկին» համալրումներ են հարկավոր

«Փյունիկի» նոր գլխավոր մարզիչ Ալեքսեյ Յերյոմենկոն պատմել է, թե ինչո՞ւ որոշեց մարզել երևանյան ակումբը, ի՞նչ գիտեր հայկական ֆուտբոլի մասին և ինչ նպատակներ են դրված իր առջև։

«Իմ աշխատանքը Կարագանդայում ավարտվեց, ես վերադարձա Ֆինլանդիա։ Ցանկանում էի հանգստանալ։ Մի քանի ամիս անց եղավ «Փյունիկի» առաջարկը։ Սա շատ հետաքրքիր առաջարկ է։ «Փյունիկն» իր առջև չի դնում ծրարգեր, որոնց պետք է անմիջապես հասնել։ Թիմը երկար գնացող ծրագրեր ունի։ Թիմի և կադրերի զարգացումը, դա այն աշխատանքն է, որը ես արել եմ, ու ինձ դուր է գալիս։

Իհարկե, առաջնային ցանկանում ենք եկող տարի հանդես գալ եվրագավաթներում։ Բայց հիմա ես պետք է ծանոթանամ ֆուտբոլիստների հետ։ Ունեմ մտքեր։ Մինչ տրանսֆերային պատուհանի փակումը մնացել է մոտ քսան օր։ Մեզ համալրումներ են պետք։

Կարագանդայում հանդես էր գալիս Ռոբերտ Արզումանյանը։ Իմ մտերիմ ընկերը հայ է՝ Ալեքսանդր Թումասյանը։ Գիտեմ, որ հայ ֆուտբոլիստները արագ են ու սիրում են խաղալ գնդակով»,- ռուս մասնագետի խոսքերն է փոխանցում երևանցիների պաշտոնական կայքը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում