Անվանի թենիսիստուհին երկու ամսով որակազրկվել է

Թենիսի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ աշխարհի նախկին հինգերորդ ռակետ Սառա Էրանին դոպինգ օգտագործելու համար որակազրկվել է: Իտալուհին երկու ամսով հեռացվել է թենիսից:

2017 թվականի սկզբին 30-ամյա մարզուհին դոպինգ-թեստը դրական պատասխան է տվել: Ավելի ուշ Էրանիին հաջողվել է ապացուցել, որ նա սխալմամբ ընդունել է իր մոր դեղահաբը: Այնուամենայնիվ, որակազրկումից խուսափել նրան չի հաջողվել:

Էրանին իր համաերկրացի Ռոբերտա Վինչիի հետ 5 անգամ հաղթել է Մեծ սաղավարտի զուգախաղի մրցումները:

2012 թվականին նա եզրափակիչ է հասել «Ռոլան Գարոսում», որում պարտվել է Մարիա Շարապովային: WTA-ի մրցումներում Սառան անհատական 9 տիտղոս է նվաճել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում