«Յուվենտուսի» ֆուտբոլիստը տեղափոխվեց ԱՊԼ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Մարիո Լեմինան կարիեան շարունակելու է Անգլիայում:
«Ծեր սինյորայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ գաբոնցին տեղափոխվել է «Սաութհեմփթոն»:

Տրանսֆերը կազմել է 17 միլիոն եվրո: Այն վճարվելու է բանկային երեք փոխանցումներով: Գործարքում նախատեսված է նաև 3 միլիոն եվրոյի բոնուսներ: Լեմինան «սրբերի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքել:

23-ամյա ֆուտբոլիստը Թուրինում էր հանդես գալիս 2015 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում