Լևոն Արոնյանի հիասքանչ հաղթանակը (կատարված քայլեր)

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթացող Սինքֆիլդի գերխոշոր մրցաշարում տեղի է ունեցել 6-րդ տուրը:

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի հետ և գեղեցիկ հաղթանակ տոնել: Պարտիայի ընթացքում հայ գրոսմայստերը փոքր զոհաբերության, նավակների ու թագուհու ճիշտ տեղափոխություններ շնորհիվ լուրջ առավելություն է ստացել:

28-րդ քայլում Սոն իր թագուհու միջոցով փորձել է խաղատախտակի մյուս թևից հարձակում կազմակերպել, սակայն դա կոպիտ սխալ է եղել, որովհետև Լևոնի առավելությունը դարձել է հսկայական: Ընդամենը 4 քայլ հետո ամերիկացին հասկացել է, որ պարտությունն անխուսափելի է և հանձնվել է:

Տուրի մյուս բոլոր պարտիաները ոչ-ոքի արդյունքով են ավարտվել: Դրա շնորհիվ Արոնյանը վաստակած 3,5 միավորով բարձրացել է երկրորդ հորիզոնական: 34-ամյա շախմատիստի պես 3,5-ական միավոր ունեն Վիշվանաթան Անանդն ու Մագնուս Կարլսենը: Վաստակած 4 միավորով առաջատարը նախկինի պես Մաքսիմ Վարշե Լագրավն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում