Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան. Ալլան Հեսի մասնակցությունը կասկածի տակ է

Սարաևոում գտնվող բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր ԱԱ-2019-ի ընտրական փուլի շրջանակներում կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ:

Այսօր առավոտյան հայկական թիմն անցկացրել է վերջին մարզումը պաշտոնական հանդիպումից առաջ, որին գրեթե չի մասնակցել Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողներից Ալլան Հեսսը, ով ոտքի վնասվածքի պատճառով գտնվում է բժշկի հսկողության ներքո:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ առայժմ հայտնի չէ` արդյո՞ք նա կկարողանա մասնակցել հանդիպմանը:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին, և կցուցադրվի «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում