USD
EUR
RUB

«Ռուբինի» սանը` «Բանանցում»

 

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 21-ամյա կիսապաշտպան Նորիկ Ավդալյանի հետ: Այդ մասին գրում է երևանցիների պաշտոնական կայքը:

Նորիկ Ավդալյանը ծնվել է Հայաստանում, սակայն վեց տարեկանից ապրել է Ռուսաստանի Կազան քաղաքում, մարզվել է տեղի ֆուտբոլային դպրոցում և հանդես է եկել տեղի ակումբների կազմերում: Նախորդ մրցաշրջանը նա անցկացրել է Երևանի «Արարատում»: Հաջող փորձաշրջանից հետո Ավդալյանը համալրել է «Բանանցի» շարքերը:

«Ծնվել եմ Աշտարակի Ձորափ գյուղում, ապա վեց տարեկանում տեղափոխվել եմ Կազան քաղաք: Սկզբում զբաղվում էի ըմբշամարտով և հետո միայն անցա ֆուտբոլի: Մարզվել եմ տեղի ֆուտբոլային դպրոցում, «Ռուբինի» 1996 թվականին ծնվածների պատանեկան թիմում, կարճ ժամանակահատված խաղացել եմ նաև «Ռուբին-2»-ում: Հետո պայմանագիր ստորագրեցի Երևանի «Արարատի» հետ, նախորդ մրցաշրջանում շատ հանդիպումներ անցկացրեցի «Արարատ-2»-ի կազմում, բայց վեց ամիս անց խզեցինք պայմանագիրը: Այդ ժամանակ արդեն տեսնելով «Բանանցի» ենթակառուցվածքները և այն, թե ինչպես են պատրաստում երիտասարդ ֆուտբոլիստների, շատ էի ցանկանում տեղափոխվել այս ակումբ: Հուլիսին փորձաշրջան անցա «Բանանց-2»-ում, մի քանի մարզում հետո ինձ բարձրացրին առաջին թիմ և այնպես ստացվեց, որ պայմանագիր ստորագրեցի առաջին թիմի հետ: Հիմա ամեն ինչ հրաշալի է, ինձ շատ են օգնում, արագ մերվեցի կոլեկտվին, մարզիչները գիտեն, թե ինչ են ուզում: Հուսով եմ, որ «Բանանցը» բարձր հորիզոնականներ կզբաղեցնի այս առաջնությունում, և ես էլ կնպաստեմ դրան»,- ասել է Նորիկ Ավդալյանը:

«Նորիկ Ավդալյանը տեխնիկապես հագեցած երիտասարդ ու ճկուն ֆուտբոլիստ է: Նա հաջող դրսևորենց իրեն փորձաշրջանի ընթացքում և կարող է ճիշտ աշխատանքի դեպքում լավ առաջընթաց գրացնել: Համեմատած մյուս նորեկների, նա ավելի երիտասարդ է և հեռանկարային ֆուտբոլիստ է: Հայաստանում խաղալու փորձ ունի և կաշխատանենք լավ օգտագործել իրեն, որպեսզի թիմին օգտակար լինի»,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Լրահոս
Լիվերպուլը ցանկանում է ձեռք բերել Դերբիի 16-ամյա խաղացողին Սուարեսի գոլն օգնեց Աթլետիկոյին հաղթել Վալենսիային (տեսանյութ) Ես չեմ կարող հենց այնպես րոպեներ տալ ֆուտբոլիստներին․ Մոուրինյուն՝ Բեյլի մասին Կրեսպոն առաջին տիտղոսն է նվաճել որպես մարզիչ․ այն էլ՝ միջազգային տիտղոս Ա սերիա․ Միլան – Ատալանտա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէ «Ռոմայի» մեկնարկային կազմում Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզումը Ծաղկաձորում (լուսանկարներ) Արարատ-Արմենիան նորեկ ունի Ալեքսեյ Բերեզուցկին ընդգրկվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզչական շտաբում Աղբյուր․ Վալերի Հովհաննիսյանը հեռացել է Տամբովից մեկ շաբաթ առաջ նշանակվելուց հետո Պարման վարձակալական հիմունքներով ձեռք է բերել Միլանի պաշտպանին Ռոնալդուն հավասարվել է Չավիին նվաճած տիտղոսների քանակով․ պատմության մեջ նրանք 9-րդն են Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով․ նա բաց կթողնի Կաստիլիայի առաջիկա խաղը Բարսելոնան կբողոքարկի Մեսսիի որակազրկման որոշումը Մեսսին որակազրկվել է երկու խաղով Լեոնարդո․ Ես չեմ կարծում, որ որևէ թիմ կարող է վճարել Մբապեի կամ Նեյմարի աշխատավարձը Զիդանը՝ Յովիչի մասին․ Սա այն դեպքը չէ, երբ կարելի է մեղադրել մարզչին․ Ռեալում միշտ մեծ մրցակցություն կա Հայտնի է՝ երբ կորոշվի Մեսսիի որակազրկման ժամկետը Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ ժամանակացույցի․ Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Մեսսին կարող է որակազրկվել 4 խաղով Ա սերիա․ Ինտերը վստահ հաղթանակ տարավ Յուվենտուսի նկատմամբ (տեսանյութ) Ինչպես զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով 53 տարեկանում․ Միուրան բացահայտել է գաղտնիքը Կլոպ․ ՄՅՈՒ-ն երբեք չի կարող աութսայդեր լինել ՄՅՈՒ-ի պաշտպանը՝ Բարսելոնայի դիտակետում Աղբյուր․ Մաքսիմ Մայրովիչը կհեռանա Նոայից Պոգբա․ ՄՅՈՒ-ն հիմա Լիվերպուլի մակարդակին չէ, բայց մենք ուզում ենք հաղթել ԱՊԼ-ի չեմպիոնին Արոնյանն ընդգրկվել է Grand Chess Tour-ի հիմնական կազմում Ինտերի պաշտպանը մոտ է Լա լիգա տեղափոխվելուն Մխիթարյան. Ռոման պատրաստ է Լացիոյի դեմ պայքարին Իրանցի կարատեիստն իր ոսկե մեդալը նվիրել է Արցախում զոհված Արթուր Սուքիասյանի ընտանիքին Բունդեսլիգա. 15-րդ տուրի լավագույն գոլերը (տեսանյութ) Բարսելոնայի նախկին նախագահ. Մենք հրաժարվել ենք Ռոնալդուից և ես չեմ փոշմանում Ռեալ Սոսյեդադի հարձակվող. Աբսուրդ է ասելը, թե Մեսսիի հետ ամեն ինչ վերջացած է Օբամեյանգ. Այս մրցաշրջանում ես չեմ ցուցադրում իմ լավագույն խաղը, բայց դա կարելի է շտկել Անգլիական գրանդը դիտարկում է Նագելսմանին՝ որպես գլխավոր մարզչի թեկնածու Մխիթարյանը մեկնաբանել է Ռոմայի հետ պայմանագիրը երկարաձգելու տեղեկությունը Ռեալը դադարեցրել է Կամավիգային ձեռք բերելու գործընթացը․ հայտնի է պատճառը Հենրիխ Մխիթարյան. Ցավալի է մտածել, որ Ադրբեջանում գերիներ են պահվում Պաբլո Մաչինը հեռացվել է Ալավեսի գլխավոր մարզչի պաշտոնից
website by Sargssyan