Պաշտոնական. «Ինտերը» նորեկ ունի (լուսանկարներ)

«Նիցայի» ձախ պաշտպան Դալբերտը տեղափոխվել է «Ինտեր»:

Միլանյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2022 թվականի ամառը գործող պայմանագիր է կնքել:

Ոչ պաշտոնական տվյալներով` տրանսֆերը կազմել է 20 միլիոն եվրո: Գործարքում առկա կլինեն նաև հնարավոր պարգևավճարներ:

Մեկ տարի առաջ ֆրանսիական ակումբը բրազիլացու համար 2 միլիոն եվրո էր վճարել «Վիտորիա Գիմարայեշին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում