«Արսենալի» առաջատարը բաց կթողնի ԱՊԼ-ի մեկնարկը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի վնասվածքի մասին:

«Սանչեսը չի խաղալու «Լեսթերի» հետ: Նա որովայնի մկանն է ձգել: Ալեքսիսը բուժզննում է անցել, ինչի ժամանակ պարզվել է, որ վերականգնման համար որոշակի ժամանակ կպահանջվի:

«Լեսթերի» հետ խաղից զատ նա բաց կթողնի նաև երկրորդ տուրի «Սթոք Սիթիի» դեմ հանդիպումը»,- «Sky Sports»-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում