ԱԱ. Հայաստանի հավաքականն արտագնա պարտություն կրեց

ԱԱ. Հայաստանի հավաքականն արտագնա պարտություն կրեց

Բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբում կայացել է երրորդ տուրը: Հայաստանի հավաքականը հյուրընկալվել է Բոսնիա ու Հերցեգովինայի ընտրանուն և 85:98 հաշվով պարտություն կրել:

Լավ խաղ է ցուցադրել հայկական թիմի խաղարկող Ռայան Բոաթրայթը, ով 30 միավոր է վաստակել, սակայն դա բավարար չի եղել ընդհանուր հաղթանակի համար: Նրա թիմակիցներից առավելագույն միավոր հավաքած Լուկաս Ֆիշերի հաշվին «ընդամենը» 11 միավոր է գրանցվել:

Այսպիսով, Նիկշա Բավցևիչի թիմն առաջին պարտությունը կրեց: B խմբի մյուս մրցավեճում Սլովակիան սեփական հարկի տակ 68:59 հաշվով հաղթել է Շվեդիային:

Երրորդ տուրից հետո Բոսնիա ու Հերցոգովինայի և Հայաստանի ընտրանիները 5-ական միավորով առաջին տեղում են: Սլովակիան ու Շվեդիան ունեն 4-ական միավոր:

Օգոստոսի 12-ին Հայաստանը կհյուրընկալվի Սլովակիային:

Խաղի տեսագրությունը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում