«Յուվենտուսի» լեգենդար «10» համարն այլևս թափուր չէ

«Յուվենտուսի» լեգենդար «10» համարն այլևս թափուր չէ

«Յուվենտուսի» 10 համարի մարզաշապիկը նախորդ մրցաշրջանի նման առանց սեփակատաների չի մնա:

Football Italia-ն տեղեկացնում է, որ 2017-18թթ. մրցաշրջանում այն կրելու է թուրիցիների հարձակվող Պաուլո Դիբալան: Արգենտինացին նախկինում խաղում էր 21 համարի խաղաշապիկով:

Վերջին անգամ «10» համարով հանդես է եկել Պոլ Պոգբան, ով թիմից հեռացել է 2016 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» «10» համարը լեգենդար է, որովհետև այդ թվի ներքո են խաղացել այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են` Ջամպյերո Բոնիպերտին, Օմար Սիվորին, Միշել Պլատինին, Ռոբերտո Բաջջոն և Ալեսանդրո Դել Պյերոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում