Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է աշխարհի առաջնության մեկնող թիմի կազմը

Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է աշխարհի առաջնության մեկնող թիմի կազմը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցեն Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Մաքսիմ Մանուկյան (80 կգ), Արթուր Շահինյան (85 կգ), եւ Արթուր Ալեքսանյան (98 կգ):

Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա միայն գերծանր քաշային կարգում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում