«Բորուսսիան» մերժել է «Բարսելոնային» ու մարզումներից հեռացրել Դեմբելեին

«Բորուսսիան» մերժել է «Բարսելոնային» ու մարզումներից հեռացրել Դեմբելեին

Դորտմունդի «Բորուսսիան» հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել է եզրային հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերի շուրջ «Բարսելոնայի» առաջարկը մերժելու մասին: Գումարի վերաբերյալ տեղեկություն նշված չէ:

«Այսօր «Բորուսսիան» հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» ներկյացուցիչների հետ` Ուսման Դեմբելեի հնարավոր տրանսֆերի կապակցությամբ: Հանդիպման ժամանակ «Բարսելոնան» առաջարկ է կատարել, որը չի համապատասխանում ֆուտբոլիստի խաղամակարդակին և տրանսֆերային շուկայի ներկայիս տնտեսական վիճակին: Այդ պատճառով «Բորուսսիան» մերժել է առաջարկը:

Քանի որ առայժմ կատալոնացիները նոր քայլեր չեն ձեռնարկել, կարող ենք հայտարարել, որ Դեմբելեն այդ ակումբ չի տեղափոխվում: Այս պահի դրությամբ այդ տրանսֆերը քիչ հավանական է»,- գրված է գերմանական ակումբի հայտարարության մեջ:

Դրտմունդցիները նաև հատարարել են ֆրանսիացու նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: 20-ամյա ֆուտբոլիստն առանց թույլտվության չի ներկայացել ռուրյան թիմի մարզմանը, որը, ամենայն հավանականությամբ, կապված է եղել Կատալոնիա տեղափոխվելու բանակցությունների հետ:

«Ուսման Դեմբելեն այսօր բաց է թողել «Բորուսսիայի» մարզումը: Անկասկած, մենք կարգապահական միջոցներ ենք կիրառելու նրա նկատմամբ: Գլխավոր մարզչի հետ խորհրդակցելուց հետո որոշել ենք նրան հեռացնել մարզումներից ու առաջիկա խաղից»,- ասել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը:

Ավելի վաղ ֆրանսիական «L’Equipe»-ն գրել էր, որ երիտասարդ վինգերը պայմանագիր կնքելու համար մոտակա ժամերին կմեկնի Բարսելոնա, իսկ նրա տրանսֆերը կկազմի 100 միլիոն եվրո: Եվս 10 միլիոն կարող է վճարվել որպես բոնուս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում