Հայաստանի հավաքականը ժամանել է Բրատիսլավա

Հայաստանի հավաքականը ժամանել է Բրատիսլավա

Այսօր բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, որտեղ օգոստոսի 12-ին կհյուրընկալվի այդ երկրի ընտրանուն ընտրանուն։

ԱԱ-2019-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակներում կայանալիք խաղից առաջ Նիկշա Բավցևիչի սաները կանցկացնեն 3 մարզում, գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Առաջին 2 մարզումները կկայանան վաղը՝ օգոստոսի 11-ին։

Հանդիպումը տեղի է ունենալու «Հանտ Արենայում» և սկսվելու է Երևանի ժամանակով 22։00-ին։ Խաղի ընթացքին հնարավոր կլինի հետևել YouTube-ով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում