Քանի՞ րոպեն մեկ Լակազետը պետք է գոլ հեղինակի, որ Վենգերը գոհ լինի

Քանի՞ րոպեն մեկ Լակազետը պետք է գոլ հեղինակի, որ Վենգերը գոհ լինի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գնահատել է թիմի նորեկ Ալեքսանդր Լակազետի հնարավորությունները:

«Լակազետն ունակ է ամբողջովին ներգրավել թիմի խաղին: Նրա շարժունակությունը, տեխնիկան և արդյունավետությունը կօգնեն մեզ:

Ֆրանսիայում նա գոլ էր խփել միջինը 80 րոպեն մեկ: Պրեմիեր լիգայում նրա առջև նույն նպատակն եմ դրել: Թող ցուցադրի, թե ինչի է ընդունակ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում skysports.com-ը:

Հիշեցենք, որ ԱՊԼ-ի մեկնարկային խաղում «Արսենալն» այսօր ընունելու է «Լեսթերին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում