Միակ թենիսիստը, ով Ֆեդերերին պարտվել է բոլոր 17 հանդիպումներում

Միակ թենիսիստը, ով Ֆեդերերին պարտվել է բոլոր 17 հանդիպումներում

Մոներալում ընթացող «Մասթերս» կարգի մրցաշարում Ռոջեր Ֆեդրերը 4:6, 6:4, 6:2 հաշվով կամային հաղթանակ է տոնել Դավիդ Ֆերերի նկատմամբ: Շվեյցարացու և Իսպանացու միջև դա 17-րդ անհատական հանդիպումն էր, որոնցից բոլորում հաղթել է Ռոջերը,- գրում է ATP-ի պաշտոնական կայքը:

Ֆեդերերը ոչ մի այլ թենիսիստի նկատմամբ նման «չոր» հաշվով առավելություն չունի: Նա Միխայել Յուժնիին հաղթում է ընդհանուր 16:0, իսկ կարիերան ավարտած Յարկո Նիեմինենին` 15:0 հաշվով:

Բացի այդ, 36-ամյա շվեյցարացին դարձավ պատմության երրորդ խաղացողը, ով մեկ մրցակցի նկատմամբ 17:0 հաշվին է հասել: Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին Իվան Լենդլն (ընդդեմ` Թիմ Մայոտի) ու Բյորն Բորգը (ընդդեմ` Վիտաս Գերուլայտիսի):

Հետևեք մեզ նաև Telegram-ում