«Փյունիկի» նոր մարզչի հաղթական նորամուտը (տեսանյութ)

«Փյունիկի» նոր մարզչի հաղթական նորամուտը (տեսանյութ)

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկել է Հայաստանի առաջնության երկրորդ տուրը: Թիմի նոր գլխավոր մարզիչ Ալեքսեյ Երյոմենկոյի գլխավորությամբ «Փյունիկն» ընդունել է «Գանձասար-Կապանին» ու 2:1 հաշվով հաղթանակ տոնել:

Հաշիվը բացել են երևանցիները (34-րդ րոպե): Արագ հակագրոհի ժամանակ Մաքսիմ Երմակովը գնդակը հասցեագրել է տուգանային հրապարակ ներխուժող Ալիկ Առաքելանին, ով շեշտակի հարվածով գրավել է Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: Ալիկը գլխավորում է ռմբարկուների ցուցակը (3 գնդակ):

Ընդմիջումից մեկ րոպե առաջ (45) Կարեն Բարսեղյանի սաները պատասխան գոլն են գրանցել: Մրցակցի պաշտպանի անհաջող խաղից օգտվել է Ալեքս Ջունիորը, ով նոր առաջնությունում միակն է, որ գոլ է խփում «Գանձասարում»:

Առաջին կեսում գրանցված գոլերը

Հաղթական գնդակն արձանագրվել է 75-րդ րոպեին: Արագ ու բազմաքայլ կոմբինացիայից հետո դժվարին հարվածով աչքի է ընկել հարձակվող Ռոբերտ Մինասյանը:

Այդ հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» վաստակեց 4 միավոր, իսկ կապանցիները դեռ միավոր չունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում