«Արսենալ» – «Լեսթեր». Գոլային հրավառություն ԱՊԼ-ի մեկնարկային խաղում (տեսանյութ)

«Արսենալ» – «Լեսթեր». Գոլային հրավառություն ԱՊԼ-ի մեկնարկային խաղում (տեսանյութ)

Անգլիայի առաջնությունը մեկնարկեց «Արսենալ» – «Լեսթեր» հանդիպումով: Գոլառատ խաղում «Արսնեալը» երեք անգամ հաշվի մեջ զիջողի դերում էր, սակայն կարողացավ 4:3 հաշվով հաղթանակ տոնել:

Մրցաշարի առաջին գոլը գրանցվեց արդեն 2-րդ րոպեին, երբ գլխի հարվածով աչքի ընկավ Ալեքսնադր Լակազետը: 

Երեք րոպե անց պատասխան գնդակը հեղինակեց Սինձի Օկաձակին: Մինչև ընմիջում մեկական գոլ փոխանակեցին նաև Ջեյմի Վարդին ու Դենի Ուելբեքը:

Երկրորդ կեսում նույն Վարդին առաջ մղեց «աղվեսներին»: Դրանից հետո «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ռիսկի դիմեց և պաշտպանողական ոճի ֆուտբոլիստների փոխարեն ասպարեզ դուրս բերեց Աարոն Ռեմզիին ու Օլիվյե Ժրուին: Ուելսցին ու ֆրանսիացին, խաղավերջում մեկական գոլ խփելով, հաղթանակ պարգևեցին լոնդոնցիներին:

Հատկաշական է, որ «Արսենալն» ԱՊԼ-ում երբեք չի պարտվել «Լեսթերին»: Այդ ավանդույթը չխախտվեց:

Պրեմիեր լիգա. 1-ին տուր
«Արսենալ» – «Լեսթեր»` 4:3
Գոլերը. Լակազետ (2), Ուելբեք (45+2), Ռեմզի (83), Ժիրու (85) – Օկազակի (5), Վարդի (29, 56)

Հետևեք մեզ նաև Telegram-ում