15-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)

15-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)

Մոնրեալում ընթացող «Մասթերս» կարգի մրցաշարում Ռոջեր Ֆեդերերը քառորդ եզրափակչում պարտության է մատնել Ռոբերտո Բաուտիստա Ագուտին: Հանդիպման ընթացքում շվեյցարացին 3 բրեյք է կատարել, իսկ իսպանացին` 1:

36-ամյա թենիսիստի համար դա 15-րդ անընդմեջ հաղթնաակն էր: Նա անպարտելի է հունիսից 14-ից: Այս ընթացքում Ֆեդերերը ռեկորդային 9-րդ անգամ դարձել է Հալեի մրցաշարի ու ռեկորդային 8-րդ անգամ` «Ուիմբլդոնի» չեմպիոն:

Կիսաեզրափակչում Ռոջերը մրցելու է հոլանդացին Ռոբին Հասեի հետ, ով քառորդ եզրափակչում հաղթել է Դիեգո Շվարցմանին` 4:6, 6:3, 6:3:

Հետևեք մեզ նաև Telegram-ում