«Մանչեսթեր Սիթին» իրացրեց ահռելի առավելությունը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» իրացրեց ահռելի առավելությունը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնությունում մեկնարկեց հաղթանակով․ Խոսեպ Գվարդիոլայի թիմը մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Պրեմիեր լիգայի նորեկ «Բրայթոնին»:

Առաջին կեսում «քաղաքայինները» զգալի առավելություն և բավականաչափ գոլային պահեր ունեին, սակայն միայն երկրորդ կեսում կարողացան հաղթանակ կորզել: 70-րդ րոպեին Կևին դե Բրյունեն խլեց գնդակը, այն հասցեագրեց Դավիդ Սիլվային, ով նուրբ փոխանցմամբ հարվածային դիրք դուրս բերեց Սերխիո Ագուերոյին. արգենտինացին դիպուկ էր:

5 րոպե անց մանչեսթերցիների առավելությունն ամրապնդվեց: Աջ եզրից Ֆերնանդինյոյի կատարած փոխանցումից հետո «միտումնավոր» ինքնագոլի հեղինակ դարձավ Լյուիս Դանկը:

Ուշագրավ է, որ խաղի ընթացքում «Բրայթոնը» գնդակին տիրել է 22 տոկոս խաղաժամանակի ընթացքում, ինչպես նաև մրցակցին թույլ տվել 10 անկյունային հարված իրացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում