ԱԱ. Հայաստանը հաղթեց Սլովակիային և դարձավ միանձնյա առաջատար

ԱԱ. Հայաստանը հաղթեց Սլովակիային և դարձավ միանձնյա առաջատար

Բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի B դիվիզիոնում Հայաստանի հավաքականը 92:78 հաշվով հաղթել է Սլովակիայի ընտրանուն:

Բրատիսլավայում կայացած հանդիպման ժամանակ որոշիչ է դարձել երկրորդ քառորդը, որը հայ բասկետբոլիստները հաղթել են 25:11 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Ռայան Բոաթրայթն էր, ով վաստակեց 22 միավոր:

A ենթախմբի մյուս մրցավեճում Շվեդիան 88:72 հաշվով պարտության է մատնել Բոսնիա և Հերցեգովինային։

4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով գլխավորում է իր ենթախումբը: Խմբում առաջին 2 տեղերը գրաված թիմերը դուրս կգան ընտրական A դիվիզիոն, որի հանդիպումները կսկսվեն նոյեմբերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում