Բոլտի կարիերայի սարսափելի ավարտը (տեսանյութ)

Բոլտի կարիերայի սարսափելի ավարտը (տեսանյութ)

Լոնդոնում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում կայացել է 4×100 մետր տղամարդկանց արագավազքը:

Ճամայկայի հավաքականի կազմում վերջինը պետք է վազեր աշխարհի ռեկորդակիր Ուսեին Բոլտը: Ցավոք, հռչակավոր մարզիկի կարիերայի վերջին ելույթը մթագնվել է վնասվածքով, որը նա ստացել է իր ելույթի սկզբում: Գլխավոր ֆավորիտ համարվող Ճամայկան այդպես էլ չի ավարտել ելույթը, ինչի պատճառով զրկվել է մեդալներից։

Նախկինում երբեք Բոլտը վնասվածքի պատճառով ելույթը կիսատ չէր թողել: Հիշեցնենք, որ 100 մետր մրցատարածքում Ուսեինը զբաղեցրել էր երրորդ տեղը:

4×100 մրցատարածքի հաղթող է դարձել Մեծ Բրիտանիայի հավաքականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում