Ինչի՞ շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթեց. Բացատրում է գլխավոր մարզիչը

Ինչի՞ շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթեց. Բացատրում է գլխավոր մարզիչը

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը խոսել է աշխարհի 2019 թվականի առաջնության նախընտրական փուլի՝ Սլովակիայի հետ հաղթական հանդիպման մասին։

«Մենք շատ լավ խաղացինք պաշտպանությունում: Տղաներին լավ էինք տրամադրել խաղին և նշել, որ եթե ցանկանում ենք հաղթել, պետք է լավ գործել պաշտպանությունում: Տղաները անձնուրաց խաղացին:

Պետք է նաև շնորհակալություն հայտնենք Անդրանիկ Չրաբաշին, ով վնասվածք ուներ, նա չէր մարզվել հանդիպումից առաջ, բայց շատ լավ խաղ անցկացրեց, և արեց ամեն ինչ, որ իր թիմը հաղթի այս մրցավեճում:

Կարծում եմ` մեր ենթախմբում շատ խճճված վիճակ է, քանի որ Շվեդիան հյուրընկալվելիս հաղթել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:

Շարունակում եմ պնդել, որ Սլովակիան լավ թիմ է, այս ենթախմբում ընդհանրապես շատ ուժեղ թիմեր են հավաքավել, մենք արդեն 3 հաղթանակ ունենք , բայց դեռ պետք է մյուս հանդիպումներում էլ հաղթենք, որպեսզի կարողանանք խմբից դուրս գալու խնդիրը լուծել:

Պետք է նշեմ նաև վիճակագրությունից մեկ կարևոր փաստ: Մրցակիցը հանդիպման ընթացքում 19 անգամ է կորցրել գնդակը, իսկ մենք ՝ 9: Դա ցույց է տալիս, որ մենք շատ ուշադիր ենք խաղացել և ստիպել ենք մրցակցին հանդիպման ընթացքում մի քանի անգամ սխալվել»,- Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է խորվաթ մասնագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում