Նեյմարի հաղթական ու գոլային նորամուտը (տեսանյութ)

Նեյմարի հաղթական ու գոլային նորամուտը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Գենգամին»:

Փարիզցիներն իրենց առավելությունը կարողացել են օգտագործել միայն ընդմիջումից հետո: 52-րդ րոպեին զավեշտալի ինքնագոլի հեղինակ է դարձել տանտերերի պաշտպան Ջորդան Իկոկոն: 10 րոպե անց ՊՍԺ-ի կազմում նորամուտը նշող Նեյմարը լավ փոխանցմամբ դարպասապահի դիմաց մեն-մենակ է դուրս բերել Էդինսոն Կավանիին, ով չի վրիպել:

82-րդ րոպեին աչքի է ընկել հենց 25-ամյա բրազիլացին: Կավանիի փոխանցումից հետո Նեյմարը մոտ տարածությունից կատարած հարվածով վերջակետ է դրել հանդիպմանը:

ՊՍԺ-ն վաստակել է 6 միավոր և հավասարվել առաջատարներ «Մոնակոյին», «Մարսելին», «Լիոնին» ու «Սենտ Էտիենին»: «Գենգամը» երեք միավորով 13-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում