ՄակԳրեգոր. Երբեք Մեյվեզերին կապիկ չեմ անվանել, նա առնետ է

ՄակԳրեգոր. Երբեք Մեյվեզերին կապիկ չեմ անվանել, նա առնետ է

Խաղը մենամարտերի UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն Քոնոր ՄակԳրեգորը, ով բռնցքամարտի կանոններով մենամարտելու է անպարտելի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ, հերքել է ամերիկացու մասին ռասիստական խոսքեր ասելու մեղադրանքը: Մեյվեզերի խոսքերով իռլանդացին նրան կապիկի հետ էր համեմատել:

«Նախ, ցանկանում եմ շեշտել, որ երբեք նրան կամ որևէ այլ սևամորթի կապիկ չեմ անվանել: Երբեք անհարգալից չէի վարվի որևէ ռասայի նկատմամբ:

Ջիմի Քիմելի շուի ժամանակ Գիլերմո Ռոդրիգեսը հարցրեց ինձ, թե արդյոք կտապալեի Ռոկիին: «Ո՞ր Ռոկիին»,- հարցրի ես: ««Ռոկի III» ֆիլմի»,- պատասխանեց նա: «Դա այն ֆիլմն է, որում կրկես էր ու կապիկներ կայի՞ն»,- հարցրի ես: Դա ասացի, որովհետև այդ ֆիլմում Ռոկին հատուկ մարզասրահում էր մարզվում, որը նման էր կրկեսի: Այնտեղ ծաղրածուներ ու կապիկներ կային: Դրանից հետո Մեյվեզերը վերցրեց այդ խոսքը և վերափոխեց իմաստը:

Եթե Ֆլոյդին որևէ կենդանու հետ համեմատեի, ապա դա հաստատ առնետը կլիներ: Կապիկները հիանալի կենդանիներ են, այդ կերպ նրան չէի անվանի: Նա իսկական առնետ ու աքիս է, որովհետև առնետներն ու աքիսները հենց դրանով են զբաղվում` կեղծում են մարդկանց խոսքերը, որպեսզի այնպիսի բան ստեղծեն, որն իրականում չի եղել:

Հարցրեք Լեոնարդ Էլերբեին ու Ֆլոյդ Մեյվեզեր ավագին: Նրանք նույնպես այնտեղ էին և գիտեն ճշմարտութունը: Ֆլոյդի կողմից դա խղճուկ քայլ է փորձել ցավալի թեմայի շուրջ հրահրել ինձ: Բայց դա նրա ոճի մեջ է, չէ՞ որ նա իր երեխաների առջև ծեծել է կնոջը»,-ՄակԳրեգորի խոսքերն է մեջբերում «Boxingscene» պարբերականը։

Հիշեցնենք, որ Մեյվեզեր – ՄակԳրեգոր մենամարտը կկայանա օգոստոսի 26-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում