Երկրպագուներն ընտրել են ԱՊԼ-ի պատմության լավագույն գոլը (տեսանյութ)

Երկրպագուներն ընտրել են ԱՊԼ-ի պատմության լավագույն գոլը (տեսանյութ)

«BBC Sport»-ը հարցում է անցկացրել ֆուտբոլասերների շրջանում՝ Պրեմիեր լիգայի պատմության (սկսած 1992 թվականից) լավագույն գոլն ընտրելու համար։

ԱՊԼ-ի 25-ամյակին նվիրված հարցման արդյունքում առաջին տեղն է գրավել «Արսենալի» նախկին հարձակվող Դենիս Բերգկամպի գոլը, որը 2002 թվականին մարտին գրանցվել է «Նյուքասլի» հետ արտագնա խաղում (2:0): «Չթռչող հոլանդացին», փոխանցում ստանալով Ռոբեր Պիրեսից, անհավանական խաբքով շրջանցել է պաշտպանին ու դարձել հանճարեղ գոլի հեղինակ: Բերգկամպի օգտին է քվեարկել երկրպագուների 31 տոկոսը:

Լավագույն հնգյակը հետևյալ տեսքն ունի

5. Թյերի Անրի («Արսենալ») – «Տոտենհեմ» (5%), 2002 թվական

4. Ջեք Ուիլշեր («Արսենալ») – «Նորվիչ» (13%), 2013 թվական

3. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ») – «Մանչեսթեր Սիթի» (22%), 2011 թվական

2. Տոնի Յեբոա («Լիդս») – «Ուիմբլդոն» (29%), 1995 թվական

1. Դենիս Բերգկամպ («Արսենալ») – «Նյուքասլ» (31%), 2002 թվական

Հետևեք մեզ նաև Telegram-ում