Նորաստեղծ «Լոռիի» պատմության առաջին խաղը, այլ արդյունքներ (տեսանյութ)
Նմանատիպ
Օգոստոսի 14-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրի հանդիպումները։
«Լոռին» իր պատմության առաջին խաղն է անցկացրել, որում 2:1 հաշվով հաղթել է «Փյունիկ 2»-ին: Վանաձորցիների կազմում գոլերի հեղինակ են դարձել Վիգեն Ավետիսյանն ու Դավիթ Ասլանյանը: Երևանցիների կազմում աչքի է ընկել Սամվել Սպերցյանը:
Առաջին տուրում «Լոռիի» ու «Ավան Ակադեմիայի» միջև խաղը հետաձգվել էր:
«Լոռի» – «Փյունիկ-2»` 2:1 (1:0)
Վանաձոր, «ՎՖԱ» մարզադաշտ
Գոլերը՝ Վիգեն Ավետիսյան 34, Դավիթ Ասլանյան 82 («Լոռի») – Սամվել Սպերցյան 53 («Փյունիկ-2»)
«ՖԿ Արցախ» – «Բանանց-2»` 1:0 (0:0)
Երևան, ՀՀ ԿԱ ՊԵԿ մարզահամալիր
Գոլը՝ Էդուարդ Ավագյան 61
«Արարատ-2» – «Էրեբունի»` 2:0 (1:0)
Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ
Գոլերը՝ Յուրի Գարեգինյան 41, Նարեկ Սարգսյան 89
«Շիրակ-2» – «Ավան Ակադեմիա»` 2:2 (1:0)
Գյումրի, Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Մհեր Սաֆարյան 23, Մարտուն Մխիթարյան 60 («Շիրակ-2»), Հովհաննես Հարությունյան 74, Արմեն Նահապետյան, 89 («Ավան Ակադեմիա»)
«Ալաշկերտ-2» – «Գանձասար-Կապան-2»` 4:2 (2:1)
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Գոլերը՝ Վիրաբ Թոխյան 15, Մհեր Սահակյան 21, Նաիրի Մինասյան 57, Արամ Հովսեփյան 81 («Ալաշկերտ»), Տիգրան Իվանյան 5, 88 («Գանձասար-Կապան-2»)
Լուսանկարը` «Լոռիի» ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ նաև Telegram-ում