Նադալը դառնալու է աշխարհի առաջին թենիսիստը

Նադալը դառնալու է աշխարհի առաջին թենիսիստը

Ցինցինատիի Մասթերսի ավարտից հետո Ռաֆայել Նադալը դառնալու է աշխարհի առաջին թենիսիստը։

Էնդի Մարեյն ու Ռոջեր Ֆեդերերը վնասվածքների պատճառով հրաժարվել են մասնակցել այդ մրցաշարին, ուստի իսպանացուն ոչինչ չի խանգարի գլխավորել ATP-ի վարկանիշային աղյուսակը: 31-ամյա թենիսիստն առաջատարը կդառնա, եթե նույնիսկ չմասնակցի մրցաշարին: Նադալն առաջին հորիզոնական կվերադառնա 3 տարվա ընդմիջումից հետո: Վերջին անգամ նա վարկանիշային աղյուսակը գլխավորել է 2014 թվականի հուլիսին:

Հիշեցնենք, որ 2017 թվականին «գրունտի արքան» դարձել է «Ռոլան Գարրոսի» և երկու Մասթերսների (Մադրիդ, Մոնտե Կարլո) չեմպիոն, ինչպես նաև հասել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում