Սենթ Լուիս․ Արոնյանի հաջող մեկնարկը և Կասպարովի վերադարձը

Սենթ Լուիս․ Արոնյանի հաջող մեկնարկը և Կասպարովի վերադարձը

Սինգֆիլդի գավաթի խաղարկությունից անմիջապես հետո ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում մեկնարկեցին արագ և կայծակնային շախմատի մրցաշարեր, որոնց մասնակցում է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Մրցաշարում Կասպարովի մրցակիցներն են Լևոն Արոնյանը, Դավիդ Նավարան, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Յան Նեպոմնյաշչին, Դոմինգես Պերես-Լենիերը, Սերգեյ Կարյակինը և Լե Քուան Լիեմը: Արագ շախմատի մրցաշարը խաղարկվելու է մեկ շրջանով, իսկ կայծակնայինը՝ երկու:

Արագ շախմատի մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1: Կայծակնային շախմատի մրցաշարում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, ոչ-ոքիի համար՝ 0.5։

Երեկ տեղի ունեցան արագ շախմատի մրցաշարի առաջին երեք տուրերը: Լևոն Արոնյանը 2 հաղթանակ տոնեց և մեկ պարտություն կրեց: Գարրի Կասպարովն իր բոլոր հանդիպումներն ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

3 տուրից հետո Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Լե Քուան Լիեմը և Յան Նեպոմնյաշչին 4-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Կասպարովն առաջատարներին զիջում է մեկ միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում