Հարձակվողների տրանսֆերների շղթայական ռեակցիա է սպասվում

Հարձակվողների տրանսֆերների շղթայական ռեակցիա է սպասվում

«Միլանի» հարձակվող Կարլոս Բական առաջիկա մրցաշրջանը կանցկացնի Լա լիգայում: 30-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես է գալու «Վիլյառեալի» կազմում,- գրում է «Mundo Deportivo»-ն։

Գործարքում առկա է լինելու տրանսֆերը հետագայում գնելու հնարավորություն, որը կկազմի 20 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ կոլումբացին 2013-2015թթ. ընթացքում խաղացել է «Սևիլյայում», որտեղից 30 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Միլան»: «Դեղին սուզանավի» կազմում Բական կփոխարինի Ռոբերտո Սոլդադոյին, ով տեղափոխվել է «Ֆեներբախչե»:

Սպասվում է, որ կոլումբացուն «Սան Սիրոյում» փոխարինելու է «Ֆիորենտինայի» ռմբարկու Նիկոլա Կալինիչը: Խորվաթն արդեն վաղը կարող է բուժզննում անցնել «ռոսոներիի» համար:

«La Gazzetta dello Sport»-ի տեղեկությամբ, Կալինիչի տրանսֆերը կկազմի 25 միլիոն եվրո: Միաժամանակ «մանուշակները» կողմոնորշվել են խորվաթին փոխարինողի հարցում: Տոսկանիա է տեղափոխվելու «Ջենոայի» հարձակվող Ջիովանի Սիմեոնեին:

Ակումբները մոտ են համաձայնության հասնելուն: Գործարքը կկազմի 17-20 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում