Օրյեն իր ոճի մեջ է. պայմանավորվել է միանգամից չորս թիմի հետ

Օրյեն իր ոճի մեջ է. պայմանավորվել է միանգամից չորս թիմի հետ

«Պարի Սեն Ժերմենի» աջ պաշտպան Սերժ Օրյեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում կամ Իտալիայում:

«L’Equipe»-ից տեղեկանում ենք, որ 24-ամյա ֆուտբոլիստն անձնական պայմանագրի հարցում համաձայության է հասել «Տոտենհեմի», «Յուվենտուսի» ու «Ինտերի» հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իվուարցին պայմանավորվել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Փարիզցիները պատրաստ են սկանդալային բնավորությամբ ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել 25-30 միլիոն եվրոյով:

Դանի Ալվեսի տեղափոխությունից հետո պարզ է դարձել, որ ՊՍԺ-ն պետք է լքի նախկին աջ պաշտպաններից մեկը` Տոմա Մենյեն կամ Օրյեն: Վերջինս հիմնական թեկնածուն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում