Դեմբելեին արգելված է շփվել թիմակիցների հետ

Դեմբելեին արգելված է շփվել թիմակիցների հետ

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեն, ով հեռացվել էր թիմի մարզումներից, վերադարձել է պարապմունքներին,- գրում է «Get Footbal News Germany»-ն:

Աղբյուրը նշում է, որ 20-ամյա ֆուտբոլիստն ընդհանուր կազմից առանձին է մարզվել, նրան արգելված է շփվել թիմակիցների հետ: Դորտմունդիցները նման պատժամիջոցի են դիմել, քանի որ ֆրանսիացին, ցանկանալով տեղափոխվել «Բարսելոնա», չէր ժամանել մարզումներին և երկար ժամանակ կապ չէր հաստատել ակումբի հետ: 

Ներկայումս գերմանական ու կատալոնական ակումբները բանակցություններ են վարում Դեմբելեի տրանսֆերի շուրջ: «Բորուսսիան» վերջնագիր է ներկայացրել «բլաուգրանային», ըստ որի գործարքը կատարելու վերջնաժամկետ է նշված օգոստոսի 26-ը:

Սպասվում է, որ վինգերի համար «Բարսելոնան» 100 միլիոն եվրո կվճարի: Գործարքում առկա կլինեն նաև խոշոր պարգևավճարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում