Մատյուիդին ժամանել է Թուրին (լուսանկար)

Մատյուիդին ժամանել է Թուրին (լուսանկար)

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Բլեզ Մատույիդին մոտակա ժամանակահատվածում կդառնա «Յուվենտուսի» ֆուտբոլիստ:

Իտալական ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ֆրանսիացին արդեն ժամանել է Թուրին, որտեղ բուժզննում է անցնելու, այնուհետև պայմանագիր կնքելու ակումբի հետ: 30-ամյա խաղացողի տրանսֆերը կազմելու է 20 միլիոն եվրո: Գործարքում առկա կլինեն նաև բոնուսներ:

Մատյուիդին «ծեր սինյորայի» հետ կնքելու է 3 տարվա համաձայնագիր: Նրա աշխատավարձը կազմելու է տարեկան 3,5-4 միլիոն եվրո:

ՊՍԺ-ի հետ ֆրանսիացու պայմանագիրը սպառվելու էր մեկ տարուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում