«Գանձասար-Կապանը» նոր կիսապաշտպան ունի (լուսանկարներ)

«Գանձասար-Կապանը» նոր կիսապաշտպան ունի (լուսանկարներ)

«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ակումբը համալրում ունի։

Սերբ Ստեվան Ժիվկովիչը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել «Գանձասար-Կապանի» հետ։ 27-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել Չեռնոգորիայի և Սերբիայի բարձրագույն խմբի առաջնությունների մի շարք թիմերում։ Ժիվկովիչի վերջին ակումբը եղել է շվեդական «Ամալը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում