Պաշտոնական. Կառլեն Մկրտչյանը վերադարձավ Հայաստանի առաջնություն

Պաշտոնական. Կառլեն Մկրտչյանը վերադարձավ Հայաստանի առաջնություն

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մոտ մեկ մրցաշրջան բաց թողնելուց հետո վերադառնում է ֆուտբոլ:

28-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ: Մկրտչյանը, վերջնական բուժում անցնելով Գերմանիայում, այժմ ամբողջությամբ ապաքինվել է ու պատրաստ է խաղալ։

Հիշեցնենք, որ Կառլեն Մկրտչյանը «Փյունիկում» հանդես է եկել 2008-2011, 2014-2015 թթ։ 2011-2013 թթ հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում», 2013-2014, 2015-2017 թթ՝ Մախաչկալայի «Անժիում»: 2010 թվականից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում