Սենթ Լուիս․ Լևոն Արոնյանը` միանձնյա առաջատար

Սենթ Լուիս․ Լևոն Արոնյանը` միանձնյա առաջատար

Լևոն Արոնյանը 12 միավորով միանձնյա գլխավորում է Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարային աղյուսակը:

Երեկ կայացան արագ շախմատի մրցաշարի 7-9-րդ տուրերը։ 7-րդ տուրում Արոնյանը հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինի նկատմամբ, 8-րդ տուրում հաշտություն կնքեց Հիկարու Նակամուրայի հետ, իսկ 9-րդ տուրում ուժեղ գտնվեց Դոմինգես Պերես Լենիերից:

2-3-րդ հորիզոնականներում ընթացող Յան Նեպոմնյաշչին և Ֆաբիանո Կարուանան վաստակել են 11-ական միավոր: Մրցաշարում անհաջող է հանդես գալիս աշխարհի 13-րդ չեմպիոն, 54-ամյա Գարրի Կասպարովը, ով 7 միավորով կիսում է 8-10-րդ հորիզոնականները:

Օգոստոսի 17-ին և 18-ին տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշարը:

Աղբյուր՝ Հայաստանի շախմատային ֆեդերացիա

Հետևեք մեզ նաև Telegram-ում