Մեյվեզեր – ՄակԳրեգոր. Պայմանագրում հատուկ կետ կա

Մեյվեզեր – ՄակԳրեգոր. Պայմանագրում հատուկ կետ կա

Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը պատմել է Քոնոր ՄակԳրեգորի հետ կայանալիք մենամարտի պայմանագրի մանրամասների մասին։

Անպարտելի ամերիկացին ու UFC-ի չեմպիոն իռլանդացին բռնցքամարտի կանոններով մենամարտ են անցկացնելու է օգոստոսի 26-ին, Լաս Վեգասում:

«Ի՞նչ է լինելու, թե ՄակԳրեգորը ոտքով հարվածի ինձ: Տուգանք, ահռելի տուգանք: Նա կկորցնի իր պարգևավճարի 90 տոկոսը»,- «BloodyElbow»-ի հետ զրույցում ասել է Ֆլոյդը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իռլանդացին այդ մենամարտի համար 100 միլիոն դոլար է ստանալու, իսկ Մեյվեզերը` 150:

Հետևեք մեզ նաև Telegram-ում