«The Best». Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

«The Best». Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ՖԻՖԱ-ն հրապարակել է այն 24 ֆուտբոլիստների անունները, ովքեր վիճարկելու են 2017 թվականի աշխարհի լավագույն խաղացողի կոչումը: 

«The Best» մրցանակին հավակնում են՝

Դարպասապահներ – Ջանլուիջի Բուֆֆոն (Իտալիա, «Յուվենտուս»), Մանուել Նոյեր (Գերմանիա, «Բավարիա»), Կեյլոր Նավաս (Կոստա Ռիկա, «Ռեալ»)։

Պաշտպաններ – Լեոնարդո Բոնուչի (Իտալիա, «Յուվենտուս»/«Միլան»), Սերխիո Ռամոս (Իսպանիա, «Ռեալ»), Դանիել Կարվախալ (Իսպանիա, «Ռեալ»), Մարսելո (Բրազիլիա, «Ռեալ»)։

Կիսապաշտպաններ – Նգոլո Կանտե (Ֆրանսիա, «Չելսի»), Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ»), Տոնի Կրոս (Գերմանիա, «Ռեալ»), Անդրես Ինյեստա (Իսպանիա, «Բարսելոնա»), Արտուրո Վիդալ (Չիլի, «Բավարիա»)։

Հարձակվողներ – Էդեն Ազար (Բելգիա, «Չելսի»), Նեյմար (Բրզիլիա, «Բարսելոնա»/«ՊՍԺ»), Հարի Քեյն (Անգլիա, «Տոտենհեմ»), Պյեր Էմրիկ Օբամեյանգ (Գաբոն, «Բորուսսիա» Դ.), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ»), Լուիս Սուարես (Ուրուգվայ, «Բարսելոնա»), Պաուլո Դիբալա (Արգենտինա, «Յուվենտուս»), Անտուան Գրիզման (Ֆրանսիա, «Ատլետիկո»), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան, «Բավարիա»), Լիոնել Մեսսի (Արգենտինա, «Բարսելոնա»)։

Քվեարկությանը մասնակցելու են ազգային հավաքականների մարզիչները, ինչպես նաև լրագրողներն ու ֆուտբոլասերները: Երկրպագուների քեվրակությունը սկսվելու է օգոստոսի 21-ին և ավարտվելու է սեպտեմբերի 7-ին: Այն անցկացվելու է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում:

Նշենք, որ ՖԻՖԱ-ն մտադիր է այսուհետ մրցանակն ըստ մրցաշրջանի հանձնել: Այս տարին անցումային է լինելու և մրցանակը փաստացի հանձնվելու է միայն 2017 թվականի առաջին կեսի համար: Հաջորդ տարի այն կտրվի 2017-18թթ. մրցաշրջանի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում