Ունիվերսիադա. Հայաստանի հավաքականի կազմը

Ունիվերսիադա. Հայաստանի հավաքականի կազմը

Օգոստոսի 19-ին, Թայվանի Թայփեյ քաղաքում կմեկնարկի 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերը: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ունիվերսիադայում Հայաստանի 16 ներկայացուցիչ հանդես կգա յոթ մարզաձևում.

Սուսերամարտ. Մայքլ Հովհաննիսյան, Լիլիթ Էվոյան

Ջրացատկ. Ազատ Հարությունյան, Վլադիմիր Հարությունյան

Մարմնամարզության. Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Արմեն Պետրոսյան

Ծանրամարտ. Անդրանիկ Կարապետյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Գոռ Մինասյան (+105 կգ)

Թաեքվոնդո. Սերգեյ Վարդազարյան (68 կգ), Արսեն Գրիգորյան (87 կգ)

Ձյուդո. Շահեն Աբաղյան (60 կգ), Անդրանիկ Չափարյան (81 կգ)

Ուշու. Հայկ Գասպարյան (սանդա ուշու, 60 կգ), Կարապետ Թևոսյան (սանդա ուշու, 70 կգ)

Մրցաշարին հայ ուշուիստներն առաջին անգամ են մասնակցում: Հայ մարմնամարզիկներն արդեն Թայփեյում են, իսկ մյուս մարզիկները մրցավայր կմեկնեն տարբեր օրերի: Վաղը կկայանա ուսանողական խաղերի բացման արարողությունը: Մրցաշարը կշարունակվի մինչեւ օգոստոսի 30-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում