ՊՍԺ-ում Դրաքսլերն ապագա չունի
17/08/2017 22:24
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է լքել ակումբը:
«L’Equipe»-ին հայտնի է դարձել, որ փարիզցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հատուկ զրույց է ունեցել գերմանացու հետ: Բասկ մասնագետը Յուլիանին ասել է, որ նրա հետ հույսեր չի կապում:
23-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբ է տեղափոխվել հունվարին: Նրա տրանսֆերի դիմաց «Վոլֆսբուրգին» 40 միլիոն եվրո է վճարել: ՊՍԺ-ի կազմում Դրաքսլերը գործում էր ձախ հարձակվողի դիրքում, որում այսուհետ հանդես է գալու Նեյմարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում