Ե՞րբ էր վերջին անգամ «Միլանը» եվրագավաթներում 6 գոլ հեղինակել

Ե՞րբ էր վերջին անգամ «Միլանը» եվրագավաթներում 6 գոլ հեղինակել

Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում «Միլանը» սեփական հարկի տակ 6:0 հաշվով պարտության է մատնել մակեդոնական «Շկենդիային»:

«Opta»-ն տեղեկացնում է, որ «ռոսոներին» վերջին անգամ եվրագավաթներում 6 գոլ էր խփել 1993 թվականին, «Կոպենհագենի» հետ մրցավեճում (6:0):

Բացի այդ, դա եվրագավաթներում իտալական ակումբի երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Ռեկորդը գրանցվել է 1962-63թթ. մրցաշրջանի Չեմնպիոնների գավաթի խաղարկությունում, երբ 8:0 հաշվով ջախջախվել է «Ունիոնին»:

Ուշագրավ է, որ եվրագավաթներում «Միլանն» առաջին խաղակեսում 3 գոլ էր խփել Չեմպիոնների լիգայի 2005 թվականի խաղարկության՝ «Լիվերպուլի» դեմ տխրահռչակ եզչրափակչում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում