Պալասիոն հեռացել է «Ինտերից» (լուսանկար)

Պալասիոն հեռացել է «Ինտերից» (լուսանկար)

Հարձարկվող Ռոդրիգո Պալասիոն 5 տարի «Ինտերում» անցկացնելուց հետո փոխել է ակումբը: Արգենտինացին պայմանագիր է կնքել «Բոլոնյայի» հետ,- գրում է վերջինիս պաշտոնական կայքը: 

35-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբին է միացել ազատ խաղացողի կարգավիճակով: «Բոլոնյայում» նա հանդես է գալու 24 համարի մարզաշապիկով:

2012 թվականին «Ինտեր» տեղափոխվելուց առաջ Պալասիոն հանդես է եկել «Ջենոայի» ու «Բոկա Խունիորսի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում